Մանկատան երեխաների ամանորյա երազանքն ընտանիք ունենալն է. (տեսանյութ)
12-ամյա Հովհաննեսն ու 11-ամյա Հուսիկը Երևանի «Մարի Իզմիրլյան»-ի անվան մանկատան սիրված և սպասված հյուրերից են: Նրանք մանկատան նախկին սաներն են: 2 տարի առաջ Հովհաննիսյանների ընտանիքը որդեգրեց այս տղաներին: Բայց կապը մանկատան հետ դեռ պահում են: Հատկապես մանկատանը կազմակերպվող միջոցառումների ժամանակ նրանք միշտ ներկա են:
Հովհաննեսը տեսողական, իսկ Հուսիկը հենաշարժողական խանգառումներ ունի: Թե ինչպես Հովհաննիսյանները որոշեցին որդեգրել սահմանափակ կարողություններով այս երկու երեխաներին՝ Անահիտ Հովհանիսյանը պատասխանում է` Ամեն բան Աստված է որոշել:
Մանրամասները` տեսանյութում