Պուտինը ցանկանում է կործանել Ուկրաինան․ Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է կործանել Ուկրաինան, սակայն ուկրաինացի զինվորականները համապատասխան հակահարված են տալիս։
Այս մասին ուկրաինական պետության ղեկավարն ասել է Facebook-ում տեսաուղերձի ժամանակ: Այսօր Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա: Պուտինը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, ամբողջ ժողովրդավարական աշխարհի հետ: Նա ուզում է ոչնչացնել իմ պետությունը: Նա ուզում է ոչնչացնել մեր պետությունը և այն ամենը, ինչ մենք ունենք»,- ընդգծել է Զելենսկին։