Ուկրաինական սահմանապահ ծառայության զինվորականները դիմադրություն չեն ցույց տալիս. ՌԴ ՊՆ
Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը ճնշվել են, ուկրաինական սահմանապահ ծառայության զինվորականները դիմադրություն չեն ցույց տալիս ռուսական ստորաբաժանումներին, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Ուկրաինայի զինված ուժերի ավիաբազաների ռազմական ենթակառուցվածքը խափանվել է։ Արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկությունները Ուկրաինայի տարածքում իբր խոցված ռուսական ինքնաթիռի մասին չեն համապատասխանում իրականությանը»,- հավելել են նախարարությունից։