Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ խոցվել է Ռուսաստանի 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ
Ուկրաինայի Լուգանսկի մարզում 5 ռուսական ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ է խոցվել, հայտնում է Ուկրաինայի ցամաքային զորքերը։
«Ըստ նախնական օպերատիվ տեղեկությունների՝ Լուգանսկի շրջանում խոցվել է Ռուսաստանի 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկությունները Ուկրաինայի վրայով խոցված ռուսական ինքնաթիռի մասին չեն համապատասխանում իրականությանը։