Ոչինչ չի սպառնում խաղաղ բնակչությանը. Պուտինը հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Ռուսական զինուժը հարվածներ է հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, ավիացիային, հակաօդային պաշտպանության օբյեկտներին, ռազմական օդանավակայաններին։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոչինչ չի սպառնում խաղաղ բնակչությանը», - ասվում է ՌԴ ՊՆ-ում։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի վրա, նա հայտարարել է Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու մասին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ «Հանգամանքները մեզանից պահանջում են վճռական և անհապաղ քայլեր ձեռնարկել։ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին։ Այդ կապակցությամբ, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի 7-րդ մասի, Դաշնային ժողովի կողմից վավերացված Դոնեցկի և Լուգանսկի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերի, Դաշնային խորհրդի թույլտվությամբ, ես որոշել եմ. հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- ասաց նա։