Դոնեցկի և Լուգանսկի մոտակայքում ընթանում են մարտական գործողություններ
Ինքնահռչակ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները հարձակում են սկսել Շչաստիա քաղաքի վրա, որը գտնվում է Լուգանսկից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա և վերահսկվում է Կիևի կողմից։
Այս մասին հայտնում է Interfax-ը։
Իր հերթին «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ուժերը հարվածներ են հասցրել ուկրաինական բանակի դիրքերին շփման գծի ողջ երկայնքով, գործակալությանը հայտնել է «Դոնեցկի ժողովրդական միլիցիայի» ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։