Ռուսական և բելառուսական զորքերը հարձակվում են Ուկրաինայի վրա
«Ուկրաինայի պետական սահմանը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության հետ տարածքում հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից, որոնց աջակցում են Բելառուսի զինված ուժերը»: Այս մասին ասվում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հայտնել է, որ հարձակումները սահմանային ստորաբաժանումների, սահմանապահ պարեկների և անցակետերի վրա իրականացվում են Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի և Ժիտոմիրի շրջաններում հրետանու, ծանր տեխնիկայի և փոքր զինատեսակների կիրառմամբ։
Սահմանապահ ծառայությունը նաև նշում է, որ Ուկրաինայի տարածքը կրակի տակ է Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքից։
«Կախված սահմանային հատվածներում ստեղծված իրավիճակից՝ սահմանապահները Ուկրաինայի զինված ուժերի և Ուկրաինայի ազգային գվարդիայի հետ միասին կրակում են հակառակորդի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լուսանկարը` Խարկովից