Գագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումըԿրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունըՍերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հիմքեր. ՊաշտպանՀութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինՔաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽԸստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումներըՀարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցումԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար
Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան
Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներԵղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդը
Հասարակություն

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը դիմում է հայ ժողովրդին

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

2022թ փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Պուտինի և Ալիևի միջև ստորագրվել է դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր: Հռչակագրում առկա 43 դրույթներից շատերը ամբողջապես հակասում են Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի պետական և ազգային շահերին: Դեռ ավելին՝ ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի որոշ դրույթներ ամբողջապես անհամատեղելի են դարձնում դե ֆակտո գոյություն չունեցող, սակայն, դե յուրե պայմանագրով ամրագրված հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները:

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը, ուսումնասիրելով ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրը, խստորեն դատապարտում է Հայաստանի նորանկախ պատմության բոլոր իշխանությունների և ընդդիմադիր ուժերի ճնշող մեծամասնության կողմից տարվող ազգակործան քաղաքականությունը, որով նրանք երեսուն տարուց ավելի խաբում են հայ ժողովրդին՝ Հայաստանի թշնամիներին ներկայացնելով որպես դաշնակիցներ և բարեկամներ:

Երեսուն տարի վարած խաբեության, կեղծիքի քաղաքականությունը հայ ժողովրդին և հայոց պետականությանը պարբերաբար կանգնեցրել է արհավիրքների առաջ, որոնցից ամենակործանարարը և արյունալին 2020թ-ի արցախյան 2-րդ պատերազմում կրած պարտությունն էր:

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը դիմում է հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր գնահատում և արժևորում են ազատ լինելու և անկախ պետականություն ունենալու վեհագույն հնարավորությունը, կոչ անելով՝ առերեսվել ճշմարտության հետ, թույլ չտալ, որպեսզի Հայաստանում գոյություն ունեցող թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր դաշտում հանդես եկող քաղաքական ուժերի մեծամասնությունը շարունակի կեղծել իրականությունը, խաբել հայ հասարակությանը, Հայաստանի թշնամիներին ներկայացնել որպես դաշնակիցներ և այդպիսով, Հայաստանը վերջնականապես տանել կործանման:

Նման քայլերի շարունակականության պարագայում անհնար է դառնալու պահպանել անկախ պետության մեջ ազատ ապրելու իրավունքն ու հնարավորությունը: Հայոց պատմության ցավալի էջերն են փաստում, թե քանի անգամներ է հայ ժողովուրդը զրկվել պետականությունից՝ հայ քաղաքական դաշտի դավաճանների սխալ վարած քաղաքականության արդյունքում: Սակայն միշտ հայ ժողովուրդը հնարավորություն է ունեցել վերականգնելու սեփական պետությունը: Բայց, եթե Խորհրդային Միության օկուպացիոն տարիներին, «երկաթե վարագույրը» խոչընդոտում էր ԽՍՀՄ քաղաքացիներին լքել սեփական հայրենիքը կամ ծննդավայրը, և մարդիկ չէին կարող լքել օկուպացված Հայաստանը, ապա հիմա, երբ սահմանները բաց են և ազատ, հայոց պետականության ինքնիշխանության կորուստի դեպքում՝ հայ մարդիկ կլքեն Հայաստանը, և տարիների ընթացքում ամբողջապես կդատարկվի մեր հայրենիքի վերջին հողակտորը, որտեղ բնակություն կհաստատեն տարաբնույթ ժողովուրդներ: Այդպիսով կիրականա ռուս-թուրքական վաղեմի երազանքը՝ Հայաստանն առանց հայերի: