Ուկրաինայում արտակարգ դրություն է մտցվել
Ուկրաինայում արտակարգ դրություն է մտցվում, չորեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին։ Այս մասին անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսի Դանիլովը։
Նա պարզաբանել է, որ արտակարգ դրություն է մտցվում բոլոր շրջաններում։
«Արտակարգ դրությունը գործնականում արմատական ազդեցություն չի ունենա մեր կյանքի վրա»,- ասել է Դանիլովը: