Ռուսաստանը հայտարարել է, որ Ղրիմում ահաբեկչություն է կանխվել
Ղրիմում ձերբակալվել են «Աջ սեկտոր» կազմակերպության վեց կողմնակիցներ, որոնք կասկածվում են տաճարում պայթյուն նախապատրաստելու մեջ, հայտնում է Интерфакс-ը։
Ըստ հետախուզական ծառայության՝ ենթադրյալ հանցագործները ցանկացել են պայթեցնել ինքնաշեն պայթուցիկ սարքը ուղղափառ եկեղեցիներից մեկում։
Նշվում է, որ կասկածյալների հեռախոսներում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի պատրաստման հրահանգներ, ինչպես նաև նամակագրություն, որտեղ քննարկվում էր պլանավորված ահաբեկչությունը։