Եթե երիտասարդ մայրերն աշխատեն՝ տնտեսությունը կզարգանա․ Փաշինյան (տեսանյութ)
Մենք մանկապարտեզների ծրագրերի վրա շեշտադրում ենք անում ու այդտեղ շեշտում ենք կրթական կոմպոնենտը։ Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հույս ունենք, որ մանկապարտեզների ծրագրի բարեհաջող զարգացումը հնարավորություն կտա, որ երիտասարդ մայրերն աշխատելու հնարավորություն ունենան, ինչը կարևոր է ոչ միայն ընտանիքների բարեկեցության առումով, այլ կարևոր է երկրի տնտեսական և զարգացման պոտենցիալի առումով»,- նշեց Փաշինյանը։
Նա նկատեց, որ բնակչության տնտեսական ակտիվություն ունեցող մի հսկայական մասը հնարավորություն չունի ներգրավվելու տնտեսության մեջ, որովհետև մանկապարտեզ չկա, որ երեխաները հաճախեն։