Ուկրաինայում քննարկում են Բելառուսի ու Ռուսաստանի հետ պետական սահմանի փակման մասին որոշման նախագիծը
Գերագույն Ռադան գրանցել է Ռուսաստանի հետ տրանսպորտային կապի դադարեցման և Բելառուսի ու Ռուսաստանի հետ պետական սահմանի փակման մասին որոշման նախագիծ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ուկրաինայի խորհրդարանին։
Փաստաթղթի բացատրական մասում պարզաբանվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է «Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիայի», «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում օկուպացիոն վարչակազմերի ստեղծմամբ», ինչպես նաև Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի սկզբունքների և միջազգային պարտավորությունների խախտմամբ։