Բայդենի և Պուտինի նոր հանդիպում չի լինի
Ամերիկյան վարչակազմը չի փակում դռները դիվանագիտության առաջ, սակայն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների նախկինում քննարկված հանդիպումը ներկայումս պլանների մեջ չէ, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել այս հինգշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև ծրագրված բանակցությունների չեղարկման մասին։ Նրանց հանդիպումը պետք է նախապատրաստական փուլ լիներ նախագահներ Բայդենի և Պուտինի գագաթնաժողովից առաջ։