Ուկրաինան պատրաստ է Դոնբասի շուրջ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, ինչպես նաև պատերազմի. Դմիտրի Կուլեբա
Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են Դոնբասի շուրջ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, ինչպես նաև պատերազմի, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Մենք ունենք «պլան Ա»՝ օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները Ռուսաստանին զսպելու և հաջորդ ագրեսիայից խուսափելու համար, և «պլան Բ»՝ պայքարել մեր քաղաքների, մեր տարածքի յուրաքանչյուր կտորի համար և պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չենք հաղթել»,- ասել է Կուլեբան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կուլեբան նշել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի տարածքների անկախությունը, որոնց ինքնիշխանությունը ճանաչել է Մոսկվան։