Անկախ, ինքնիշխան Ուկրաինայի և ինձ համար՝ որպես մեր պետության վարչապետի, դա անհնար է. Շմիգալը` Պուտինի պայմանների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած պայմանների կատարումը հակասում է ուկրաինական հասարակության ընտրությանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, փոխանցում է Censor.NET-ը։
«Անկախ, ինքնիշխան Ուկրաինայի և ինձ համար՝ որպես մեր պետության վարչապետի, դա անհնար է»,- ասել է Շմիգալը։
Երեքշաբթի ավելի վաղ Պուտինը, պատասխանելով հարցին, թե ինչ է անհրաժեշտ Մոսկվայի և Կիևի հարաբերությունները կարգավորելու համար, ասել է, որ Ղրիմը պետք է ճանաչվի որպես ռուսական։ Նա նաև ասել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է կարգավորվել, եթե նա հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց։