Մարիա Զախարովան խոսել է Լավրովի և Բլինկենի հանդիպման պարտավորություններից
Մոսկվան չի հրաժարվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպման իր պարտավորություններից և ծրագրերից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք, սկզբունքորեն, չենք հրաժարվել մեր ոչ մի պարտավորությունից, պլանից, կապի մեջ ենք գործընկերների հետ», - ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախապատրաստվում է Լավրովի և Բլինկենի հանդիպումը։ .