Ալիևի հետ հանդիպմանը Պուտինը խոսել է Արցախից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ղարաբաղում առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ, սակայն նշել է, որ կան նաև վեճեր, և Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի կարգավորվի։
«Ամեն դեպքում, արդեն կան որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն այնտեղ ապրող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլև առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով։ Գիտեմ, որ դեռ վեճեր կան, աշխատելու բան կա։ Բայց մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այս գործընթացը զարգանա խաղաղ ճանապարհով, որպեսզի մենք հասնենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի գոհունակությանը»,- ռուսական պետության ղեկավարի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։