Գերմանիան օրվա ընթացքում պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ.Օլաֆ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարեց «Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ իրավիճակը վերագնահատելու անհրաժեշտության մասին այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը:
«Գազատարը դեռ չի կարող հավաստագրվել Ռուսաստանի վերջին գործողություններից հետո»,- ասել է կանցլերը։
Նա նաև մանրամասնեց, որ Գերմանիան օրվա ընթացքում պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ։