Ես ձեռնպահ եմ մնացել հայտարարության նախագծի ընդունման քվեարկությանը. Մարիա Կարապետյան (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ձեռնպահ է մնացել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարության նախագծի ընդունման քվեարկությունից: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե արդյոք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստում ընդունվել է հայտարարություն, որը դատապարտում է Ռուսաստանին Ուկրաինայի հարցով նրա քաղաքականության կապակցությամբ։
Կարապետյանը նշեց, որ հայտարարության նախագիծը շրջանառության մեջ է դրվել մի քանի օր առաջ և ընդունվել է երեկ։