Կիևը հայտնել է 2 զոհված և 12 վիրավոր ուկրաինացի զինծառայողի մասին
«Փետրվարի 21-ին, Դոնբասում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 84 անգամ։ Երկու զինվոր զոհվել է, ևս 12-ը` վիրավորվել։ Բացի այդ, վեց զինվոր ստացել է մարտական վնասվածքներ։ Այս մասին առավոտյան հաղորդագրության մեջ հայտնել են Ուկրաինայի օպերատիվ շտաբի մամուլի կենտրոնից։
Ըստ տեղեկությունների՝ վիրավորները գտնվում են զինվորական հոսպիտալներում. «Շփման գիծը հատելիս արձանագրվել է նաև հակառակորդի անօդաչու թռչող սարք՝ հավանաբար Օռլան-10։ Օրվա ընթացքում Դոնբասում արձանագրվել է 3 խախտում, որից 2-ը ենթադրում է մինսկյան համաձայնագրերով արգելված զենքի կիրառում»,- ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը նշել է, որ օրվա սկզբից գնդակոծվել է Շչաստյայի և Մարիուպոլիի ուղղությամբ։