Հայկ Կյուրեղյանի գործով գանգատը՝ Եվրոպական դատարանում
Այսօր` դեկտեմբերի 29-ին, Բագին փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Լուսինե Սահակյանն, Երվանդ Վարոսյանը, փաստաբան Վահե Գրիգորյանի հետ միասին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրեցին Հայկ Կյուրեղյանի գործով գանգատը: Այս մասին տեղեկացնում է Բագին փաստաբանական գրասենյակի Facebook-յան էջը:
Փաստաբանները պահանջում են 2014թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխելիս, ապա նաև բաժնում Հայկ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստերով ճանաչել վերջինիս նկատմամբ` ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման փաստը, ինչպես նաև բռնությունների կապակցությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու փաստը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին: Նա Վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը մերժվել էր: