Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական մարզումներ. ՊՆ
N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում փետրվարի 21-ին անցկացվել են մասնագիտական մարզումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են զինծառայողների գիտելիքները, կատարելագործվել նրանց մասնագիտական հմտությունները։ Անձնակազմն իրականացրել է ուսումնական հրաձգություն դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից»,-ասված է հաղորդագրության մեջ: