Ադրբեջանի պաշտպանության նախարարության գնումների պետը ձերբակալվել է
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է պաշտպանության նախարարության գնումների և մատակարարումների վարչության նախկին պետ Մելիքմամեդ Օրուջ օղլու Գուրբանովի կալանավորումը։
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Զինվորական դատախազության քննչական վարչությունը նրան մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 179.4-րդ հոդվածով և միջնորդություն է ուղարկել դատարան՝ կալանավորումը խափանման միջոց ընտրելու համար։
Մելիքմամեդ Գուրբանովը տարիքի պատճառով թոշակի է անցել 2019 թվականի օգոստոսին։