Ուկրաինան գազի տարբեր մատակարարների հետ բանակցություններ է վարում
Ուկրաինան գազի տարբեր մատակարարների հետ բանակցություններ է վարում ջեռուցման հաջորդ սեզոնի համար, սակայն Ռուսաստանը նրանց թվում չէ, RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոստիսլավ Շուրման։
Շուրման նշել է, որ գազի գնման հարցը բարձրացվում և քննարկվում է տարբեր կազմակերպությունների հետ. «Կարծում եմ, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում վերջնականապես կհամաձայնեցվի գազի գնման ռազմավարությունը,–ասել է նա։
«Ֆինանսավորման ճանապարհը կգտնենք, իհարկե, առաջնահերթությունը լինելու է կոմերցիոն գործիքները՝ պարտատոմսերը, վարկերը կամ ֆինանսական երաշխիքներով ապահովված վարկերը։ Մենք աշխատում ենք բոլոր տարբերակների վրա»,– ասել է փոխնախարարը։