Բունկերում ոչնչի չեմ խառնվել, կարգադրություն չեմ տվել. Սամվել Բաբայան (տեսանյութ)
«Սուտ է, ոչ մեկը չկար, որ ուզենար ինչ-որ ծառայություն մատուցի, իրեն արգելել են»: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղարը՝ վստահեցնելով, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիորղ քննիչ հանձնաժողովում այդ ամենը կբացահայտվի։
Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ միջամտություն չի ունեցել, որևէ կարգադրություն չի արել։
«Նամակով դիմել եմ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, գրավոր պատասխանել են՝ «դուք իրավունք չունեք զբաղվել մեզանով, անգամ հարցնեք բանակի մասին»։ Ի՞նչ կառավարել, ինչի՞ մասին է խոսքը, ես բունկերում եղել եմ որպես Արցախի նախագահի խորհրդական, նախագահի կողմից գործուղվել եմ, որ զեկուցեմ` ինչ է կատարվում. ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել, ոչ էլ խոսել եմ», - հայտարարեց Բաբայանը։