Կարծում եմ՝ ադրբեջանցի պատգամավորներն արդեն Երևանում են. Մարիա Կարապետյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը կարծում է, որ ադրբեջանական պատվիրակությունն արդեն իսկ ժամանել է Երևան:
Նա նշեց, որ ժամանել է երկու պատգամավոր և մեկ ուղեկցող:
«Որքան հիշում եմ, արդեն ժամանել են երեկ երեկոյան կամ այսօր առավոտյան: Ես որքան հիշում են, մի պատգամավորն անկուսակցական է, մյուս պատգամավորը «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի ներակայցուցիչ է»,- ասաց ՔՊ-ականը:
Նա նշեց, որ շփում դեռ չի ունեցել ադրբեջանցիների հետ, իսկ հարցին, թե ակնկալվո՞ւմ է, պատասխանեց. «Այն ինստիտուցիոնալ ֆորմատներում, որոնցում Հայաստանի պատգամավորները շփվում են բոլոր երկրների պատգամավորների, այդ թվում՝ Ադրբեջանի պատգամավորների հետ, երբ մեկնում են գործուղումների, նման ֆորմատով ինստիտուցիոնալ ներկայություն, ֆիզիկապես նույն տարածքում, բնականաբար, այս անգամ ևս լինելու է։ Անհնար է ակնկալել հակառակը»,- նշեց նա։