ՔՊ-ն դեմ է, որ ԱԺ-ն դատապարտող հայտարարություն ընդունի «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի աջակցի այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» դատապարտման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության նախագծին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Ադրբեջանի և Թուրքիայի օրենսդիր մարմինների կողմից այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» վավերացման հետ կապված ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: