Արտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Շենգավիթի բաժնում ռումբ է տեղադրված
Երեւանում, այսօր՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել.
Ըստ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 09:00-ի սահմանններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում, ռումբ է դրված:
Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: