Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ամերիկացիներին հարձակումների սպառնալիքի մասին
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ամերիկացիներին Ռուսաստանում և Ուկրաինայի հետ սահմանի մոտ հասարակական վայրերի վրա հարձակումների սպառնալիքի մասին։ Նախազգուշացումը հրապարակվել է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական կայքում։
«Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումների վտանգ կա առևտրի կենտրոններում, երկաթուղային և մետրոյի կայարաններում, ինչպես նաև մեծ քաղաքների այլ մարդաշատ վայրերում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի երկայնքով գտնվող տարածքներում»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Դեսպանատունը նաև խորհուրդ է տվել ամերիկացիներին նախապատրաստել տարհանման ծրագիր, որը «չի ներառում ԱՄՆ կառավարության օգնությունը»: