ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասում ծանր սպառազինություն կիրառելու մասին
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հատուկ դիտորդական առաքելությունն արձանագրել է Դոնբասում մինսկյան համաձայնագրերով արգելված ծանր զինատեսակների կիրառումը։ Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 20-ին, իր Twitter-ում հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը։
Քաղաքական գործիչը գրել է, որ ծանր զինատեսակների օգտագործումը «հանգեցրել է ավերածությունների ու զոհերի մասին հաղորդագրությունների», հայտնում է Deutsche Welle-ն։
Շմիդը հակամարտող կողմերին կոչ է արել հետ քաշել ծանր սպառազինությունը անվտանգության գոտուց, հարգել հրադադարը և պաշտպանել խաղաղ բնակիչներին։