Ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Մակրոնն ու Պուտինը երկու անգամ զանգահարել են իրար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը երկու անգամ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին երկուշաբթի գիշերը հայտնել է BFM հեռուստաալիքը։
Երկրորդ զրույցը տեւել է մեկ ժամ։ Երկրորդ զրույցի մանրամասները չեն հաղորդվում։
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 20-ի առավոտյան և տևել 1 ժամ 45 րոպե, հիշեցնում է ՏԱՍՍ-ը։ Պուտինի հետ բանակցություններից հետո Մակրոնը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Նրանց զրույցը տեւել է կես ժամ։ Զելենսկիից հետո Մակրոնը կիրակի երեկոյան բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։