Մակրոնն առաջարկել է Պուտին-Բայդեն գագաթնաժողով անցկացնել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև, հայտնում է Ելիսեյան պալատը։
Կողմերն ընդունել են առաջարկը։ Գագաթնաժողովը կկայանա միայն այն պայմանով, որ Ռուսաստանը չհարձակվի Ուկրաինայի վրա։
Գագաթնաժողովը պետք է նախապատրաստեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Ֆրանսիայի նախագահը նաև առաջարկել է գագաթնաժողովից հետո հանդիպում կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Եվրոպայում անվտանգության թեմայով։