Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Ուկրաինայի հարցում Ռուսաստանն իրականացնում է հակամանևր. կանխատեսելի է լարվածության պարպման հեռանկարը. Արմեն Պետրոսյան

Ուկրաինայի շուրջ/առիթով ընթանում է ահռելի ծավալով աշխարհաքաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական-քարոզչական, հոգեբանական, նաև նյարդերի դիմակայություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Ինչպես բնորոշ է ցանկացած հակամարտային իրավիճակի հարցում, այս դեպքում ևս զգալի է օբյեկտիվ տեղեկատվության զգալի պակաս։

Այդուհանդերձ, տվյալ փուլում, կարծես, ականատես ենք լինում Ռուսաստանի կողմից իրավական, տեղեկատվական-քարոզչական, լոգիստիկ բնույթի հակամանևրի՝ աշխարհին ի ցույց դնելու, թե Ուկրաինան նախապատրաստվում է հարձակման Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ։ Նախաձեռնվել է բնակչության տարհանում, հայտարարվել համընդհանուր զորաշարժ, ապահովվել Ուկրաինայի հարձակման բեմականացման համար անհրաժեշտ քարոզչական ֆոն... Տրամաբանությունը պարզ է՝ ով իբր առաջինը հարձակվեց, նա է սխալը։

Իսկ իրավական հարթությունում Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին փաստաթուղթն արդեն Վ. Պուտինի սեղանին է (Մինսկի գործընթաց)։ Սա նշանակում է, որ դիվանագիտական-իրավական այն միջավայրը, որ ցայժմ առկա է այս հիմնախնդրի առնչությամբ կարող է հիմնովին փոխվել, ինչն աղետալի հետևանքներով է հղի նախ Ուկրաինայի, ապա Ռուսաստանի, և ինչու ոչ, նաև ամբողջ աշխարհի համար։ Անցած ամիսներին հակամարտ կողմերն արձանագրել են որոշ միջանկյալ ձեռքբերումներ և տապալումներ, որն այլ վերլուծության թեմա է։

Փաթեթավորման տեսանկյունից այս պահին տեղի ունեցողն արտաքուստ համադրելի իրավիճակ է նրան, ինչ վերջին 2 ամիսներին Արևմուտքի և Կիևի կողմից իրականացվում է Ռուսաստանի դեմ՝ ամեն օր Ուկրաինա իբր ռուսական ներխուժման հնարավորության մասին քարոզչական և ռազմաքաղաքական մանևրների տրամաբանությամբ։

Ստեղծված պայմաններում ականատես ենք լարվածության աննախադեպ աճի, որը բավականաչափ մոտ է գագաթնակետին, այսինքն՝ «պատերազմից 1 պակաս» իրավիճակի։ Այսինքն՝ կանխատեսելի է, որ եթե ոչ առաջիկա ժամերի, ապա գոնե օրերի ընթացքում պետք է տեղի ունենա լարվածության պարպում՝ կա՛մ ռազմական, կա՛մ դիվանագիտական հարթություններում։

Եվ չնայած այս պահին զարգացումներն առավելապես ռազմական և քարոզչական հարթություններում են, այնուամենայնիվ, նաև չափազանց մեծ է խնդիրը դեպի դիվանագիտության տիրույթ տեղափոխելու և հաջողելու հնարավորություն»,- գրել է Պետրոսյանը` օգտագործելով «դասական հակամարտություն» հեշթեգը: