Դոնբասում ուկրաինացի զինվոր է մահացել
Ուկրաինական բանակի զինծառայողը Դոնբասում բեկորային վիրավորում է ստացել, ինչի հետևանքով մահացել է, հայտնում է Корреспондент-ը՝ շտաբի մամուլի ծառայությանը հղումով։
«Հրթիռակոծության հետևանքով ուկրաինացի մեկ զինծառայող կյանքի հետ անհամատեղելի բեկորային վիրավորում է ստացել։ Միացյալ ուժերի հրամանատարությունը անկեղծ և խորին ցավակցություն է հայտնում մահացածի հարազատներին և մերձավորներին»,- ասված է հաղորդագրությունում։
Կիևում հայտնել են, որ «անջատողականները» կիրառել են 122 մմ հրետանային համակարգեր, 120 մմ և 82 մմ ականանետեր, տարբեր համակարգերի նռնականետեր։ Բացի այդ, Ուկրաինայի պաշտոնական իշխանությունների վարկածով, Դոնեցկի մարզում արձանագրվել է անօդաչու թռչող սարք: