Դավիթաշենի ոստիկանները տաքսու վարորդի մոտից թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)
Դավիթաշենի ոստիկանները տաքսու վարորդի մոտից թմրանյութ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Փետրվարի լույս 17-ի գիշերը, ժամը 5-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի մոտից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժանմունք բերման ենթարկեցին տաքսու վարորդի՝ Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչ։
28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 8 գրամից ավելի զանգված։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։