Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն աշխատակազմերի ներկայացուցիչների հետ այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Նրանք հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների հիշատակին եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: