Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պատասխանը, որը հանձնվել է Արևմուտքին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Քիչ առաջ ավարտվեց Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպումը, որը նախագահում էր նախագահը, հանդիպման հիմնական թեման մեր արդյունաբերության մի շարք ոլորտների զարգացումն էր, բայց, իհարկե, խոսվել է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ շեշտը դնելով աճող լարվածության վրա»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը Պեսկովի խոսքերը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ «կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաեւ Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների թեմայի շուրջ՝ հաշվի առնելով այն փաստաթուղթը, որը երեկ փոխանցվել է մեր արեւմտյան գործընկերներին»։