Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Հուսով եմ, էս հարցը մենակ ինձ չի հուզել, և համոզված եմ, որ էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի. Դավիթ Ամալյանն ընդվզելու է

Երևի, ևս մեկ անգամ նշել, թե ինչպիսի երազանք և երանություն է խաղաղությունն ինձ համար, ավելորդ կլինի... Իսկ թե ինչու գրառումս սկսեցի իմ խաղաղության երազանքով, քիչ հետո պարզ կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը, ում որդին` Վարդանը, զոհվեց 44-օրյա պատերազմում: 

«Ավելորդ կհամարեմ նաև նշել, թե ինչեր եմ զոհել հանուն խաղաղության` սկսած բարեկեցությունից մինչև կյանքեր, որոնք հավատացեք ավելի թանկ են, քան իմը...

Ասեմ, որ երազանքիս գունեղության առումով ոչինչ չի փոխվել. նույն ցանկությունն ունեմ, ինչն ունեցել եմ, միայն ցավով պիտի փաստեմ, որ խաղաղությունը երբեք չի տրվում, խաղաղությունը վաստակում են, իսկ եթե այն փորձում ես մուրալ, փոխարենը տրվում է «խաղաղության» փաթեթով կոծկված պարտություն, որն ավելի դաժան է, քան պատերազմը, ավելի պետականակործան, ավելի ազգակործան, ավելի մարդակործան ու ավելի դժոխային...

Ի՞նչ անենք...

Եթե իմանայինք, որ գոնե մուրացած «խաղաղությամբ» հնարավոր կլիներ անձնական կյանքի փրկությունը, միգուցե, եսապաշտական հիվանդությամբ կվարակվեինք, և կփորձեինք մեզ` հայերիս հատուկ գաղթի միջոցով փրկել մեր ընտանիքները, ցավոք, պիտի տխրեցնեմ այդ վարակով տառապողներին, դա էլ փրկության ելք չէ, քանզի հայ լինելդ ինքդ չես ընտրել, այլ երկնային որոշումով ծնվել ես հայ, որի համար մեր «սիրելի» թշնամիները, և, ցավոք սրտի, ոչ միայն թշնամիները, այդքան էլ ուրախ չեն...

Դժբախտաբար, հայ ծնվելու համար ոնց որ թե հայ ծնվածների մեջ էլ կան մարդիկ, որոնք մեր թշնամիների և «ոչ թշնամիների» չափ ուրախ չեն, որ հայ են, և որոնք էլ ջանք չխնայեցին պիտանի լինելու, որպեսզի բոլորս վաստակենք մուրացած «խաղաղագույն» պարտությունը....

Ինչևէ.... անցնեմ բուն թեմային...

Երբեք հասարակական, առավել ևս քաղաքական ակտիվում չեմ հայտնվել և չեմ հայտնվելու, բայց, չգիտեմ ինչու, վերջին իմացածս լուրը, որ Հայաստանում պետք է տեղի ունենա եվրախոհրդարանական ինչ-որ ժողով, որին պիտի մասնակից լինի նաև մեր դեմքին դեռ չավարտված պարտություն շպրտած հարևան Ադրբեջանի պատվիրակությունը այլ «ոչ թշնամի» պետությունների պատվիրակությունների հետ միասին, մնալով հավատարիմ չհասարակական, չքաղաքական սկզբունքիս` չեմ կարող որևէ կերպ չընդվզել այս երևույթին` որպես հայ ծնվելուս համար Տիրոջը շնորհակալ մարդ...

Ընվզմանս ձևը առայժմ չպատկերացնելով` որոշել եմ գոնե ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը»....

Լավ, մենք մեր «բարեկամներին» ու միջազգային հանրությանը հեչ հարցեր չունե՞նք տալու...հեչ պահանջներ չունե՞նք բարձրաձայնելու…

Եվ որքան էլ ինքս գիտակցում եմ, որ, ցավոք, մեր շերեփը ժամանակավոր նորից թղթե է, այնուհանդերձ երկաթյա դարձնելու ելքը համարում եմ այդ պատվիրակություններին որևէ կերպ հասկացնել, որ, ի տարբերություն ձեզ վախից ժպտացող և հայ (իրենց դեպքում) առաջացած լինելու համար չուրախների, մենք հարցեր ունենք ձեզ տալու...

Ըստ ինձ հասած տեղեկությունների` այդ ժողով կոչվածը պետք է տեղի ունենա փետրվարի 22-ին, ժամը 12-00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հուսով եմ, էս հարցը մենակ ինձ չի հուզել, և համոզված եմ, որ էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի...

Մենակ չենք լինի...»: