Սաուդյան Արաբիայի գահի ժառանգորդներից մեկը մահացել է
Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը Թվիթերում հայտնել է թագավորության արքայազն Մուհամմեդ բին Նավաֆբին Աբդուլազիզի մահվան մասին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
62-ամյա Մուհամմեդ բին Աբդուլազիզը դիվանագետ էր և զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնը: Մինչ այդ նա դեսպան էր Իտալիայում:
Արքայազնը հինգ երեխա ուներ, նա հայտնի էր որպես շքեղության սիրահար, մասնավորապես, խոշորագույն զբոսանավ ուներ, որը կառուցել են թուրք նավաշինարարները: