Ռազմական գործողությունների դեպքում Կիևում տարհանում կիրականացվի
Կիև Ռուսաստանի ներխուժման և մայրաքաղաքում ռազմական գործողությունների բռնկման դեպքում կտարհանվի գրեթե ողջ բնակչությունը։ Այս մասին հայտարարել է Կիեւի վարչակազմի քաղաքային անվտանգության վարչության տնօրեն Ռոման Տկաչուկը։
«Ռազմական գործողությունների դեպքում տարհանում կիրականացվի»,- ասել է նա՝ հավելելով, որ «քաղաքում կմնան միայն կարևոր ենթակառուցվածքների աշխատողները և զինվորականները»։ Նրանց հետ միասին Կիևում կարող են մնալ այն քաղաքացիները, ովքեր կհրաժարվեն տարհանումից։
Տկաչուկի խոսքով՝ ռազմական գործողությունների բռնկման դեպքում մետրոն կաշխատի ընդհանուր առմամբ մոտ վեց ժամ (առավոտյան երեք ժամ և երեկոյան երեք ժամ), մյուս ժամերին այն կօգտագործվի ապաստանի համար։