ԱՄՆ-ն լավատեսություն է հայտնել Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցություններում
Միացյալ Նահանգները, հետևելով Իրանին, լավատեսություն է հայտնել Վիեննայի բանակցությունների վերաբերյալ, որոնք ուղղված են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնմանը։ «Վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել», - AFP-ին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Եթե Իրանը լուրջ է տրամադրված, մենք կարող ենք և պետք է համաձայնության գանք առաջիկա օրերին»,- հավելել է նա, հայտնում է Deutsche Welle-ն։
Ցանկացած ուշացում «կվտանգի գործարքին վերադառնալու հնարավորությունը», նախազգուշացրել է ԱՄՆ դեպարտամենտը։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը նշել էր, որ Թեհրանն առաջիկա օրերին «կա՛մ կհրահրի լուրջ ճգնաժամ, կա՛մ ընդունում է համաձայնագրի պայմանները, որը հարգում է բոլոր կողմերի և, մասնավորապես Իրանի շահերը»։