ՄԱԿ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել զսպվածություն պահպանել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուս-ուկրաինական հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել և խուսափել միակողմանի գործողություններից, հայտնում է DW-ն։
ՄԱԿ-ի գնահատականներով՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամը հասել է իր առավելագույն կետին:
«Ուկրաինայի շուրջ լարվածությունն այժմ ավելի մեծ է, քան ցանկացած այլ ժամանակ՝ սկսած 2014 թվականից։ Հնարավոր ռազմական հակամարտության վերաբերյալ ենթադրություններով և մեղադրանքներով ստեղծված իրավիճակը չափազանց վտանգավոր է»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն՝ հինգշաբթի օրը՝ փետրվարի 17-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։