Ուկրաինան ՆԱՏՕ-ից պիտի ստանա երաշխիքներ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը պետք է ստանա երաշխիքների համակարգ, որը չի զիջում ՆԱՏՕ-ի երկրների առաջարկածին, քանի որ դաշինքին միանալու գործընթացը ձգձգվում է։
«ՆԱՏՕ-ն, փաստորեն, այսօր գոյություն ունեցող անվտանգության դաշինքներից միակն է, որին կարող է միանալ Ուկրաինան։ Այնտեղ մեզ համար բաց դռների դիրք կա»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
«Անցնելով այս ճանապարհը՝ մենք պետք է ստանանք երաշխիքների համակարգ։ Եվ գոնե տեսականորեն այն չպետք է զիջի այն համակարգին, որն առաջարկվում է ՆԱՏՕ-ի երկրներին»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։