Այս մարդուն պետք է օգնել օր առաջ լքել վարչապետի պաշտոնը. Թանդիլյանը՝ Փաշինյանի մասինՆոյեմբերի 1-ից 30-ը կառավարությունը դրոշմապիտակներ կսահմանի սննդամթերքի, դեղագործական ապրանքների և որոշ բժշկական պարագաների վրաՈւկրաինան գիշերը Ռուսաստանի ուղղությամբ արձակել է ռեկորդային թվով՝ 1214 անօդաչու թռչող սարքԸնդդիմադիրները պետք է շնորհակալություն հայտնեն ինձ, որ թույլ չեմ տվել ավելի վատ բաներ կատարվեն. ՌուբինյանՆԳՆ քրեական ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալվածԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 69-ի. 60 մարդ համարվում է անհետ կորածՈղջունում եմ քպ-ական պատգամավորների գործողությունները, աթոռով է, թե ինչով. Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասինՈւմ լեզուն պտտվի, էդ մարդու հետևից գնալու եմ. դրանց ջարդուփշուր ենք անելու. Փաշինյան
Գաջեգործների փողոցում փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ
Դատարանը երկու ամսով երկարաձգեց Գագիկ Խաչատրյանի կալանքը. փաստաբան
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ ՄանասյանՓաշինյանը որոշել է գյուղացիներին էլ հարկային դաշտ բերելՁեր անունն ու կատարողական արվեստը վաղուց դարձել են հայ դասական երաժշտության խորհրդանիշ․ ՓաշինյանԱՄՆ-ը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքի երկրներին, որ նոյեմբերի 3-ից հետո վերսկսելու է Իրանի դեմ հարվածներըԱրցախից տեղահանվածներին աջակցությունը կերկարաձգվի․ ովքե՞ր կստանան 15, 30 և 50 հազար դրամԱրտաշատում կասեցվել է տանձի համով ոչ ալկոհnլային գազավորված ըմպելիքի արտադրությունըՀամակարգային կոռուպցիան էսա՝ անում եք, գտնում եք, քողարկում եք ու թաղում եք. Մանուկյան (տեսանյութ)ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել բլոգեր «Գեորգիքս»-ին երկու ամսով կալանավորելու համար, սակայն այլ խափանման միջոց է ընտրվել
«Հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն Ադրբեջանի ներսում աստիճանաբար իջնում է․ Տիգրան Աբրահամյան
Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ․ փաստորեն չէ․ Փաշինյանն ԱԺ-ի ծեծկռտուքին դիտողի կարգավիճակով է հետևումԱաաա՜․ Վահագն Ալեքսանյանը ձանձրացավ՝ այնքան նկատողություն արեց, բայց չկարողացավ հանդարտեցնել պատգամավորներին (տեսանյութ)Հարց տալու համար ինձ նամակ կգրեք, հարցը կուղղեք. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ)Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետԱթոռով էլ, շշով էլ ծեծ են ուտելու. ՔՊ-ականԿգոռամ՝ ոնց հարմար ա․ դուք մի ասեք՝ ես ոնց կարծեմ․ ՔՊ-ականը գոռգոռում է ԱԺ-ում (տեսանյութ)
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Սիլլա տալու ձևը մենք էլ գիտենք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱրան ոտից գլուխ ես. Տարոն Չախոյանի ելույթը դարձյալ լարեց իրավիճակը ԱԺ-ում. ծեծկռտուք սկսվեց (տեսանյութ)Ցավում եմ ձեզ համար, ձեզ հաջողություններ չեմ մաղթում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ի կողմից առաջադրված Կարեն Առուստամյանին (տեսանյութ)
Վահագն Ալեքսանյանն աթոռ է նետում ընդդիմության ուղղությամբ (տեսանյութ)
«ՀԿԱԾ-ն հրապարակել է ոչ հավաստի տեղեկություններ»․ Արթուր Բաղդասարյանի փաստաբանի հայտարարությունըՆախկինների դեմ կատաղի պայքարի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել էր ֆինանսների նախարար. Էդգար Ղազարյանը՝ իշխանության նշանակումների մասին (տեսանյութ)
Զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ․ Կենտրոնական բանկ
«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդինՄադրիդում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև
Այս առավոտ Երևանում շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
Ի՞նչ ունեցվածք ունի Ախուրյանի վերընտրված համայնքապետ Զ. Մանուկյանը․ 9 հողամաս, առանձնատուն, 2 բնակարանԹող ID ստանա, ապրի` առանց անձնագրի.այն դառնում է ճոխության առարկա. «Հրապարակ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»
Տեսանյութ

Լրագրողների հետ նախատոնական հանդիպումն ամենասպասվածն է վարչապետի համար. (տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում լրատվամիջոցների ներկայացուցիչների տոնական ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարգևատրեց մի շարք լրագրողների ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու, ինչպես նաեւ ակտիվ համագործակցության համար: ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ Հովիկ Աբրահամյանից ստացան ՀՀ վարչապետի հուշանվեր` անվանական ժամացույցով եւ խրախուսվեցին ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Շնորհավորելով ներկաներին ամանորյա տոների առթիվ՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշեց.

«Հարգելի լրագրողներ, գործընկերներ,

Յուրաքանչյուր Ամանոր ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հանդիպում եմ մեր հանրության տարբեր ներկայացուցիչների հետ՝ միասին քննարկելու անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները, ծրագրելու եկող տարվա անելիքները։

Անկեղծորեն պիտի ասեմ, որ ինձ համար ամենասպասված հանդիպումներից մեկը լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ձեզ հետ հանդիպումն է։ Վստահ եմ, որ անկաշկանդ մթնոլորտում այս հանդիպումները հրաշալի հնարավորություն են՝ միմյանց հետ անկեղծ խոսակցության, որը վստահաբար եւ ինձ համար է կարեւոր, եւ, հույս ունեմ, նաեւ ձեզ համար։

Այսօր՝ տեղեկատվական բազմազան հոսքերի մեր ժամանակներում, ավելի քան պահանջված են այն լրատվամիջոցները, որոնց պրոֆեսիոնալիզմից, անաչառությունից եւ նաեւ քաղաքացիական խիզախությունից է կախված, թե ինչպես են հանրությանը ներկայացվում այս կամ այն փաստը, իրադարձությունը։ Միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել ու համաձայն եմ այս կամ այն լրատվամիջոցի որոշ հրապարակումների հետ, որոնք չեն եղել անաչառ եւ փաստարկված։ Այո, երբեմն նաեւ դառնություն եմ ապրել, երբ հանդիպել եմ հստակ ուղղորդված եւ որեւէ փաստից զուրկ հրապարակումների եւ ոչ միայն ինձ առնչվող։ Անգամ իմ ամենաարմատական ընդդիմախոսի հասցեին սուբյեկտիվ եւ ուղղորդված հրապարակումը, վստահեցնում եմ ձեզ, երբեւէ ինձ չի ուրախացրել։ Նման հրապարակումները, ցավոք, ստվեր են գցում մեր մամուլի վրա, որը ես համարում եմ անկախության մեր ամենամեծ նվաճումներից մեկը։

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել։ Վստահ կարող եմ ասել, որ արդար, փաստարկված, անաչառ քննադատությունն անչափ անհրաժեշտ է ցանկացած իշխանության՝ միշտ զգոն լինելու եւ հանրության զարկերակն զգալու համար։

Ես ինքս մշտապես հետեւություն եմ արել օբյեկտիվ քննադատությունից։ Քաղաքական գործչի ուժը նաեւ նրանում է, որ կարողանա ճիշտ եւ սթափ հետեւություններ անել սրտացավ, գրագետ քննադատությունից, որից քաղաքական գործիչը դառնում է շատ ավելի ուժեղ։ Հայտնի խոսք կա՝ երկիրը վերահսկողն օրենքներն են։ Օրենքների կատարման վերահսկողը քաղաքական գործիչներն են։ Քաղաքական գործիչներին վերահսկողը հանրությունն ու հասարակական կարծիքն է։ Իսկ հասարակական կարծիք ձեւավորում է միայն անաչառ եւ պրոֆեսիոնալ մամուլը։ Ահա որքան կարեւոր է ձեր առաքելությունը։ Պրոֆեսիոնալ եւ սեփական աշխատանքին պատասխանատվությամբ վերաբերվող մամուլը, իրապես, հզոր ուժ է։ Ուժ, որը նաեւ կարող է անմեղին դարձնել մեղավոր, իսկ մեղավորին՝ անմեղ։

Սիրելի լրագրողներ,

Վստահեցնում եմ, որ ձեր մատնանշած որեւէ խնդիր երբեք չի վրիպել իմ ուշադրությունից։ Իմ աշխատանքային օրն սկսվում է ձեր հրապարակումներին ծանոթանալով։ Ու շնորհակալ եմ, որ ձեր բազմաթիվ հրապարակումներ, հաղորդումներ, որոնք վեր են հանել իրապես խորքային մի շարք պրոբլեմներ, օգնել են ինձ՝ որպես վարչապետի դրանց օպերատիվ լուծում տալու։ Հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքը մենք շարունակելու ենք միմյանց օգնելով, շարունակելու ենք միմյանց լսելով եւ վստահելով, քննադատելով, բայց ոչ երբեք չարախնդալով, վեր հանելով իրական պրոբլեմը, բայց ոչ երբեք մտացածին, չփաստարկված լուրը դարձնելով օրվա սենսացիա։

Մեր երկիրը թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին բազմաթիվ զգայուն խնդիրներ ունի։ Եվ այսօր, առավել քան երբեւէ, ամեն մեկս մեր տեղում պետք է կրկնապատկված պատասխանատվությամբ վերաբերվենք մեր կատարած աշխատանքին։ Յուրաքանչյուր անզգույշ ասված ու գրված խոսք կարող է անդառնալի վնաս հասցնել։ Մտածենք այդ մասին։ Մտածենք, որովհետեւ ես հավատում եմ, որ դուք բոլորդ սիրում եք մեր երկիրը, եւ մեր բոլորի նպատակը մեկն է՝ արդար, բարեկեցիկ ու քաղաքակիրթ աշխարհում մրցունակ երկիր ունենալը։

Շնորհավորում եմ ձեր բոլորի Նոր տարին ու Սուրբ Ծնունդը: Անկեղծորեն հավատում եմ, որ միասին մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը»:

Մանրամասները` տեսանյութում