Կրեմլը քննադատել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարին. նա բացահայտել է Պուտինի և Մակրոնի զրույցի մանրամասները
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը քննադատել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև զրույցի մանրամասները բացահայտելու համար:
Պեսկովը նշել է, որ դիվանագետի նման հայտարարությունները ոչ թե օգնում են, այլ ավելի շուտ վնասում են իրավիճակին։
Նրա խոսքով, Մոսկվան հարգում է Դոնբասում հակամարտությունը կարգավորելու և ռուս-ֆրանսիական հարաբերությունները զարգացնելու ֆրանսիացի նախարարի ջանքերը, «սակայն այս դեպքում նման հայտարարությունները բացահայտում են պետությունների ղեկավարների փակ գաղտնի բանակցությունների էությունն ու բովանդակությունը»