Պեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումըԿրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունըՍերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հիմքեր. ՊաշտպանՀութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինՔաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽԸստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումները
Հասարակություն

Տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նկատում է՝ հայկական բանակն այսօր ի վիճակի չէ ինքուրույն պաշտպանել Հայաստանի սահմաններն ու անվտանգությունը, քանի որ պատերազմից հետո գրեթե ոչինչ չի արվել բանակի մարտունակությունն ու սպառազինությունը վերականգնելու ուղղությամբ։

Նա հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց, որ ԶՈւ-ին բյուջեով հատկացված միջոցները հույս չեն ներշնչում, որ այս տեմպերով կարելի ինչ-որ բան փոխել։

«Կառավարությունը խնդրին բավարար ուշադրություն չի դարձնում, տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ։ Նույնիսկ երբ դատախազների թոշակներն են ավելացնում, մոռանում են, որ կան սպաներ, որոնց խրախուսելը շատ ավելի կարևոր է Հայաստանի համար»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը բացառում է, որ ՀԱՊԿ-ը որևէ կերպ կարող է արձագանքել մեր վրա հարձակմանը։ Նա այս միտքը միամտություն է համարում։

«Խոսքն այն մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, այն լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են։ Աշխատեց Ղազախստանի պարագայում»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, այս փաստի հետ պետք է հաշվի նստել։

«Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ։ Իհարկե, մնալ։ Առաջինը չկա այնպիսի կառույց, որ կփոխարինի ՀԱՊԿ-ին, երկրորդը՝ այդ կազմակերպության շրջանակներում կան բազմաթիվ պայմանագրեր, որի շրջանակում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում, ինչ-որ չափով կարգավորվում է»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա որպես անվտանգության երաշխիք կարոևրում է Ռուսաստանի հետ համագործակցությունը։

«Սա գործող հանգամանք է, բայց պատերազմն այստեղ վեր հանեց որոշ պրոբլեմներ՝ Ռուասաստանի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց օժանդակության որոշ լիմիտներ։ Մինչ օրս պատասխան չկա, թե ինչու Վրաստանի օդային տարածքը փակ էր ռազմական բեռնափոխադրումների համար։ Հայաստանի իշխանությունները հաշվարկե՞լ էին դա, թե՞ իրենց համար էլ էր դա անակնկալ։ Մինչ այսօր չկա պատասխան, թե ինչու պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի օդային տարածքը ևս փակ էր։ Այս գործոնը շեշտակի ազդեցություն ունեցան պատերազմի արդյունքների վրա»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով, եթե Հայաստանի իշխանություններն այս ամենը չէին հաշվարկել, դա մեկ այլ մեղադրանք է, իսկ եթե հաշվարկել էին ու 2020-ի ամռանը Տավուշում գնացել էին «կոնֆլիկտ հրահրելուն», ապա դա մեկ ուրիշ մեղադրանք է կարող է առաջացնել այս իշխանությունների նկատմամբ։