ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ ԹրամփԱրթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ ՄաթևոսյանինԻմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ ՓաշինյանԻլհամ Ալիեւին օկուպացված Ակնարկում էԽաղաղ Դոնի փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զnհ
Տեսանյութ

Все написано там и танки, и пушки. ԱԱԾ-ն հրապարակել է լրտեսների գաղտնալսված հեռախոսազանգի ձայնագրությունը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ գործով վարույթի շրջանակներում ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ գործակալական ցանցում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով քառասունչորսօրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ։

Վերջինների ծավալած հակապետական գործունեության արդյունքում պատերազմի թեժ պահերին հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։

Պետության հիմքերը խարխլող, տարածքային ամբողջականությանը սպառնացող, պատերազմի դաշտում անձնվիրաբար մարտնչող անձանց կյանքը վտանգող հակապետական գործունեության արդյունքում հակառակորդն անօդաչու թռչող սարքերի և հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ կատարել է տեղային հստակ խոցումներ՝ շարքից հանելով հայկական զորամիավորումները և խոչընդոտելով նրանց առջև դրված խնդիրների հետագա իրականացումը։

Ընդ որում, հատկանշական է այն, որ օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների։

Այդ, ինչպես նաև համածառայակիցների շրջանում իրենց ունեցած հեղինակությունն օգտագործելով՝ դավաճանական գործունեություն ծավալած անձինք մուտք են գործել զորամասեր, բարձրացել մարտական դիրքեր, քողարկված եղանակով կատարել տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ և այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 20 անձանց, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ։

Հարկ է հիշատակել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հատկանիշներով հարուցված և քննված այլ գործերով ևս բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ մարտական գործողություններին մասնակցած անձինք պատերազմի ժամանակ հավաքագրվել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել ռազմավարական նշանակություն ունեցող տվյալներ ու փաստաթղթեր՝ այդ կերպ թուլացնելով սեփական երկրի անվտանգությունը և աջակցելով հակառակորդին՝ լուծելու նրանց առջև դրված բազմապիսի մարտական խնդիրներ և մարտի դաշտում ունենալ զգալի առավելություններ։

 

Նկատենք, որ ԱԱԾ-ի կողմից հրապարակված ձայնագրության մեջ ակնհայտ է, որ ձայնը փոփոխված է, թեեւ ԱԱԾ-ն չի նշել, որ ձայն է փոխել ու չի նշել դրա պատճառները։