Անդրեա Բելոտտին ցանկանում է տեղափոխվել «Միլան»
«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին սպասում է «Միլանի» պաշտոնական առաջարկին, հայտնում է Goal-ը։
28-ամյա հարձակվողը որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Տորինոյի» հետ և ամռանը կդառնա ազատ գործակալ։
Աղբյուրի համաձայն՝ Բելոտիի տրանսֆերով հետաքրքրված են մի շարք ակումբներ, սակայն ինքը՝ խաղացողը, ցանկանում է տեղափոխվել «Միլան»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալ-Հիլալը Բելոտիին 4 տարով պայմանագիր է առաջարկել։