Պենտագոնը Եվրոպային հիշեցրել է ուկրաինական հարցում միասնության կարևորության մասին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Ֆրանսիայի իր գործընկերներ Ֆլորենս Պարլին, ինչպես նաև Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ վերահաստատել են ռուս-ուկրաինական հակամարտությունում ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ նախարարները համաձայնել են ՆԱՏՕ-ի միասնության կարևորության մասին՝ Ռուսաստանին զսպելու, դաշինքի արևելյան թևի դաշնակիցներին հանգստացնելու և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պահպանման հարցում:
Նրանք նաև քննարկել են Ռուսաստանի հետ վերջին դիվանագիտական շփումները և հայտարարել իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտության մասին և աջակցություն հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։