Ռուսաստանը հայտարարում է, որ իրավիճակը Դոնբասում սրվել է վերջին 24 ժամվա ընթացքում․ Դմիտրի Պեսկով
Ռուսաստանը հայտարարում է, որ իրավիճակը Դոնբասում սրվել է վերջին 24 ժամվա ընթացքում՝ մեղադրելով ուկրաինացի զինվորականներին սադրիչ գործողությունների մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բայց ոչ ոք, ոչ մի արևմտյան ներկայացուցիչ, չի խոսում ուկրաինացիների հարվածային հսկայական ներուժի մասին,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակը կարող է դուրս գալ տեղեկատվական հարձակումներից։ «Յուրաքանչյուր պահ սպառնում է տեղեկատվական հարձակումների ոլորտից անցնել այնպիսի հետևանքների, որոնք կառաջացնեն պատերազմի նոր բռնկում մեր սահմանների անմիջական հարևանությամբ», - նշում է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ Մոսկվան արդեն ձևակերպել է պատասխան Արևմուտքին անվտանգության երաշխիքների վերաբերյալ. «Դա սկզբունքորեն և կոնցեպտուալ համաձայնեցվել է Ռուսաստանի նախագահի կողմից»։